Search
Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում
- May 18, 2021
- 1 min read

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ականազերծող կազմակերպությունը չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան էջից։
Comments