top of page

«Պատիվ ունեմ» դաշինքն օր ու արև չի տալու թշնամուն. Վարդան Ոսկանյանը՝ Ադրբեջանի մասին

  • Jun 5, 2021
  • 1 min read

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները շարունակում են անդրադառնալ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի այցին Արցախ։

Ուշագրավ է, որ «հրապարակումներից» մեկում Ադրբեջանի վախերը դրսևորվում են «Պատիվ ունեմ» դաշինքի թշնամական պիտակավորումներում։


Դրանցում, մասնավորապես, Ա. Վանեցյանը բնորոշվում է որպես «Կրեմլի հովանավորությունը վայելող գործիչ», իսկ Հայաստանի երրորդ նախագահ Ս. Սարգսյանը՝ Ադրբեջանի դեմ գործած «տեռորիստ»։


Բաքվի բռնապետի գրչակներին կուզենայի հավաստիացնել, որ, այո՛, մեր դաշնակիցների և բարեկամների հետ սերտ համագործակցային մթնոլորտում «Պատիվ ունեմ» դաշինքն օր ու արև չի տալու թշնամուն»։



Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page