Search
Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
- May 10, 2021
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։
Կրեմլը հաղորդում է, որ նախագահները շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմի 76-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրանք նշել են, որ խորը հարգանք են ունեն ազատագրողների նկատմամբ և երախտապարտ են վետերաններին, որ ցուցաբերել են մեծ հերոսություն և ինքնազոհողության պատրաստակամություն։
Ինչպես նաև, կողմերը ընդգծել են ռուս-ադրբեջանական բազմակողմ հարաբերությունների զարգացումը և պայմանավորվել են համագործակցել տարբեր մակարդակներում։
Comments