Search
ՌԴ-ի ազգային հարստության ֆոնդի կառուցվածքից ամերիկյան դոլարը դուրս կմղվի
- Jun 3, 2021
- 1 min read

ՏԱՍՍ լրատվականի հաղորդմամբ, ՌԴ ազգային հարստության ֆոնդի կառուցվածքում կմնան միայն իենը, եվրոն, ֆունտը և յուանը։
ՌԴ-ն մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ իր ազգային հարստության ֆոնդի կառուցվածքից կհանի ամերիկյան դոլարը և կնվազեցնի բրիտանական ֆունտի ծավալները։
Ազգային հարստության ֆոնդի կառուցվածքում կմեծանան եվրոյի և յուանի չափաբաժինները, իենի չափաբաժինը չի փոխվի, կավելանա ոսկին։
Comments