Search
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները Բաքվում քննարկել են տարածաշրջանային խնդիրները
- Jun 3, 2021
- 1 min read

Այսօր՝ հունիսի 3-ին Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունների քննարկման հիմնական թեման երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերն են եղել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին գործընթացների վերաբերյալ:
תגובות