Search
Վերջին չորս ամսում Հայաստանը լքել է 80000 մարդ. Ռոբերտ Քոչարյան
- Jun 6, 2021
- 1 min read

Մեր մշակույթային արժեքներին համապատասխան հայկական դպրոցներ պետք է բացենք և կրթություն տանք։ Նման կարծիք է արտահայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։
Նա անդրադարձել է նաև արտագաղթին` նշելով, որ 80000 մարդ Հայաստանը լքել է չորս ամսում, ինչը վերջին 25 տարիների համար հակառեկորդ է։
«Այն, ինչ արվում է ազգային արժեքների դեմ, անպայման կանխվելու է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ պետք է զգույշ լինել խոսքի ազատությունը և ամենաթողությունը տարբերակելու հարցում։
Comments